
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի ներքին մարտահրավերների, ապագայի եւ սահմանային իրադրության մասին:
Ռոբերտ Ամիրխանյանը մեզ հետ զրույցում ցավով ընդգծեց, որ այսօր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին իրեն մեր երկրում ապահով չի զգում:
«Կուզենայի ես ինքս էլ մեր երկրում պաշտպանված լինել, որ կարողանայի էլ ավելի ստեղծագործել»,-նշեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած է 29 մարդ:
Բացի այդ, ըստ վարչապետի, 217 մարդ անհետ կորած է համարվում 44-օրյա պատերազմից հետո, իսկ ղարաբաղյան առաջին պատերազմի հետ մինչև օրս անհետ կորած է 777 մարդ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան