Պետք է միավորվենք Արցախը փրկելու շուրջ. Ռոբերտ Ամիրխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրհասական ժամանակներում մեր ժողովուրդը պետք է միասնական, մի բռունցք դառնա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը՝ անդրադառնալով Արցախում առկա ծանր իրավիճակին:

«Մենք պետք է մոռանանք մեր անձնական շահերը, եւ միավորվենք Արցախը փրկելու շուրջ: Այսօր հայ ժողովուրդը կանգած է պատմական ծանր օրերի առաջ, եւ այս վիճակից մեզ միայն կհանի, երբ բոլորս կհամախմբվենք, մեզ պակասում է միավորում: Ես կոչ եմ անում մեր ժողովրդին մի բռունցք դառնալ, համախմբվել եւ փրկել երկիրը կործանումից»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախը հայտարարել է աղետի գոտի: Իսկ, այսօր ժամը 20։00-ին, տեղի կունենա համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման։

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս