ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կատաստրոֆա է». ինչ է կատարվում քաղաքացիական գործեր քննող դատավորների շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործեր քննող դատավորները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական գործերը քննող դատարանում պայթյունավտանգ իրավիճակ է, եւ դատավորները չեն կարողանում իրավիճակից ելք գտնել:

Բանն այն է, որ քաղաքացիական գործեր քննող դատավորները 40-ն են:

Արդյունքում, օգոստոս ամսին դատավորների զգալի մասը գնում է արձակուդ եւ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը միջոցներ չի ձեռնարկում դատարաններն ապահովել անհրաժեշտ թվով դատավորներով եւ օգոստոս ամսին քաղաքացիական գործերը քննելու համար աշխատում են շատ քիչ թվով դատավորներ, որոնց էլ մեկ օրվա ընթացքում մակագրվում է 100 գործ:

Դատավորները ներկա պահին հայտնվել են խնդրի առաջ: Ըստ մեզ հասած լուրերի՝ ստացված գործեը մնացել են դատարանի պատերի տակ, քանի որ դատավորները չեն հասցնում գործերը քննել:

Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն, օգոստոս ամսին ստացված բոլոր գործերով նիստեր, միգուցե, նշանակվեն հոկտեմբեր -նոյեմբեր ամիսներին, քանի որ դատավորները չեն կարող ֆիզիկապես մեկ օրվա մեջ 100 գործ ուսումնասիրել: Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցեց դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս