ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր էին ներկա «ֆանտաստիկ» Գևորգ Արշակյանի հիշատակի արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիքը սիրում են այն ճանաչելով, երկիրը սիրում են այն շենացնելով…»։ Հենց այս խոսքերով կյանքում առաջնորդվեց եւ հայրենիքին անձնուրաց նվիրվեց եւ հերոսաբար զոհվեց ֆանտաստիկ Գեւորգ Արշակյանը:

«Երազում եմ, որ մի օր հպարտորեն ասեմ՝ ես միացյալ ու անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, եւ իմ անձնագիրն ամենահզորը լինի աշխարհում։ Ես իմ բոլոր գործերն այժմ փորձում եմ ծառայեցնել այս երազանքիս իրականացմանը»:

ArmLur.am-ը ներկա է գտնվել Եռաբլուրում Գեւորգ Արշակյանի հիշատակի արարողությանը: Վերջինիս շիրիմին հարգանքի տուրք մատուցելու էին եկել բաձրաստիճան պետական այրեր, ուսանողներ եւ պարզապես քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Գեւորգ Արշակյանը գերազանց սովորել ու ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, ապա Իրավագիտության ֆակուլտետները, այնուհետև՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: 2020 թ. օգոստոսին ավարտել է ժամկետային զինվորական ծառայությունը, որից հետո ընդունվել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում» բաժնի մագիստրատուրա, սակայն պատերազմի լուրը լսելուն պես մեկնել է Արցախ։ 2020 թ. նոյեմբերին Շուշիի մատույցներում վիրավորվել է եւ անմահացել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս