ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր էին ներկա հերոս Գևորգ Արշակյանին նվիրված հուշ-ցերեկույթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երևանի Գևորգ Արշակյանի անվան համար 22 հիմնական դպրոցում տեղի ունեցավ քառասունչորսօրյա պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում՝ հուշ-ցերեկույթ, որը 44-օրյա պատերազմից հետո անվանակոչվել է հերոս Գեւորգ Արշակյանի անունով։ Ֆանտաստիկ Գևորգը (նրան այդպես են բնութագրում ընկերները) կդառնար 26 տարեկան։

Միջոցառմանը հրավիրված էին Գեւորգի ընկերները, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը եւ այլք: Միջոցառմանը ներկա է գնտվել  ArmLur.am-ը:

Ցերեկույթին աշակերտների շուրթերից հնչեցին ցավի, մորմոքի, հպարտության եւ խիզախության տողեր, որոնք ինքնին բոնորոշում են գիտելիքի անհագ դարբնոց Գեւորգ Արշակյանին, քանի որ նրա համար գլխավոր զենքը գետելիքն էր, որը միաժամանակ ստորադասվում է հայրենիքի հետ:

Նշենք, որ 44-օրյա պատերազմին մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է: Գևորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, որի համար Արցախի Հանրապետության նախագահի 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգևատրվել է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

«Երևանի հ.22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է դպրոցի տնօրինության կողմից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս