ԱԱ-2022-ը պետք է անցկացվեր ԱՄՆ-ում, բայց Սարկոզիի խնդրանքով ընտրվեց Կատարը․ Յոզեֆ Բլատեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ, շվեյցարացի Յոզեֆ Բլատերը պատմել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի միջամտության շնորհիվ է Կատարը ստացել 2022թ․ աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը։

«Կատարը փոքր երկիր է, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չափազանց մեծ միջոցառում է այդպիսի երկրի համար։ Գործադիր կոմիտեում մենք պայմանավորվել էինք, որ 2018-ին աշխարհի առաջնությունը կընդունի Ռուսաստանը, 2022-ին՝ ԱՄՆ-ն։ Սակայն վերջնական որոշումից մեկ շաբաթ առաջ, ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին զանգեց ինձ և ասաց, որ մեր ծրագիրը չի իրականացվի, քանի որ Սարկոզին իրեն հրավիրել է նախագահական պալատ Կատարի արքայազնի հետ ճաշի և խնդրել աշխարհի առաջնության իրավունքը տալ Կատարին։
Պլատինիի ձայների շնորհիվ աշխարհի առաջնությունը բաժին հասավ այդ երկրին։ Իհարկե, խոսքը փողի մասին չէր, բայց կես տարի հետո Կատարը Ֆրանսիայից գնեց 14,6 միլիարդ դոլարի կործանիչ ինքնաթիռներ»,- Բլատերի խոսքերը մեջբերում է Voetbal International-ը։

Աշխարհի առաջնությունը Կատարում կմեկնարկի նոյեմբերի 20-ին։




Լրահոս