Երրորդ տեղի համար հանդիպումը մեծ եզրափակիչ է. Զլատկո Դալիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Մարոկկոյի դեմ հանդիպման մասին:

«Շաբաթ օրը մեզ համար փոքր խաղ չէ, այլ՝ մեծ եզրափակիչ, պայքար երրորդ տեղի համար, մեդալի համար։ Պետք է ամեն կերպ պատրաստվենք, եթե նվաճենք բրոնզե մեդալները, հիանալի կլինի։ Ունենք կադրային խնդիրներ, Յոշկո Գվարդիոլը նույնպես խնդիր ունի։ Նրան ներարկում են արել, ոտքի վնասվածքի պատճառով երկու օր չի մարզվել։ Մեզ համար մեծ խաղ է, մեզ պատրաստ խաղացողներ են պետք։ Տարբերություն կա՝ աշխարհում երրորդն ես, թե չորրորդը։ Ամեն ինչ կանենք հաղթելու համար»,- խորվաթ մասնագետի խոսքերը մեջբերում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Խորվաթիա – Մարոկկո երրորդ տեղի համար խաղը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 19:00-ին:




Լրահոս