Երևանի ավագանին նոր «մահակով» կօժտվի. ի՞նչ է ենթադրում առաջարկվող փոփոխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխել «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման» օրենքն ու ավագանուն առաջին հայացքից աննշան, իրականում սակայն մահակի դեր կատարող լիազորությամբ օժտել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանի «դեռևս օրակարգում չընդգրկված» նախագծերի փաթեթների շարքում է վերնոշյալ օրենքը, որ ենթադրում է Երևանի ավագանու լիազորությունների վերջին կետը հետևյալ կերպ խմբագրել. «Սահմանում է մշակութային գործունեության իրականացման նապատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջներն և սահմանափակումները»:

Այսինքն՝ եթե Երևանի ավագանին փողոցում անցկացվող միջոցառումների կարգն էր միայն սահմանում, ապա այժմ կարող է այն կանոնակարգել ու ըստ անհրաժեշտության սահմանափակել այն:
Նշենք, որ վերոնշյալ օրենքն այս տարի՝ 2022-ին, մեկ անգամ արդեն իսկ փոփոխվել է: Օգոստոս ամսին այն խորհրդարանում քննարկվել ու ընդունվել էր հետևյալ բովանդակությամբ. ««Ավագանին սահմանում է Երևան քաղաքի բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) անհատների և խմբերի կողմից ստեղծագործական գործունեության (ելույթների) իրականացման կարգը»:

Այժմ, փաստորեն, կառավարության անդամները ցանկանում են արգելողի մահակով օժտել Երևանի ավագանուն, որ ոչ ցանկալի միջոցառումնեի դեպքում օրենքի համապատասխան դրույթին հղում անեն ու մերժեն հայտատուի՝ բացօթյա միջոցառում անցկացնելու դիմումը:

Սևակ Վարդումյան




Լրահոս