
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Այս մասին պարզ դարձավ երեկ, երբ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածվեց:
ՌԴ նախագահը Հայաստան կգա նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու համար: Կրելմի մամուլի ծառայությունը եւս հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի առնչությամբ եւ եւս նշել, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողով է լինելու, սակայն Պուտինի այցի վերաբերյալ տեղեկություն չի տարածվել:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի վարչության ղեկավար Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի Երևանին և Բաքվին սատարել խաղաղության հասնելու և Հարավային Կովկասում կայունություն ու բարգավաճում ապահովելու գործում:
Խոսելով Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հասցեին ադրբեջանական մամուլում տեղ գտած քննադատական մեկնաբանությունների մասին, Զախարովան ասել է, թե Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել այդ զորախմբի դերը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.