Bloomberg-ը Եվրոպայում էներգետիկ ճգնաժամն անվանել է աղետի սկիզբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էներգետիկ մղձավանջը» կսրվի ԵՄ երկրներում: Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Bloomberg-ը։

«Էներգիայի մատակարարումը պահպանելու համար ԵՄ երկրները պետք է շատ հմտորեն հավասարակշռեն առաջարկը և պահանջարկը: Նրանք ստիպված կլինեն բարդ որոշումներ կայացնել, որպեսզի նվազեցնեն գալիք ձմռան վնասը»,- ասվում է նյութում։

Նշվում է, որ մի շարք երկրների բնակիչների համար ցրտի պատճառով այս խաղում խաղադրույքը կլինի կյանքն ու մահը. ԵՄ կառավարությունը կոչ է անում խնայել գազը: Սակայն մարդիկ սկսում են գազ խնայել ոչ թե այն պատճառով, որ լսում են այս ահազանգերը, այլ բարձր գների։

Ըստ Bloomberg-ի սյունակագիր Խավիեր Բլասնի Եվրոպայում ճգնաժամը դարձել է ամենամեծը վերջին 50 տարվա ընթացքում։




Լրահոս