Երկու տարի առաջ այս օրը կյանքից զրկեցին Քանաքեռցի Տույին եւ ԱԺ նախկին պատգամավորին. Ինչ որոշում կկայացնի դատարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարի առաջ այս օրը սպանվեցին քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ քանաքեռցի Տույը, ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, սակայն քրեական գործով մաս կա անջատված, եւ իրավապահները մինչ օրս դեռեւս փնտրում են Տույի սպանության գործով մեկ անձի, որ ԱԺ նախկին պատգամավորի հարազատներից է:

Իսկ ահա բուն քրեական գործը դատարանում է:

Գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ քանաքեռցի Տույի, ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի եւ եւս երկու անձանց սպանության դեպքով։ Եվ ահա քրեական գործը դատարանում է եւ այն մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Մանվել Շահվերդյանին։

Armlur.am-ին ուշագրավ հանգամանք էր հայտնի դարձել։ Սպանված ԱԺ նախկին պաագամավոր Արտուշ Սիմոնյանին, որը կրակոցների ժամանակ մահացավ իր սեփական տան բակում, նախաքննական մարմինը նրան ես մեղադրանք է առաջադրել:
Այսպիսով, տեղեկացանք, որ Հակոբ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմմաններում խմբի կազմում, հոր՝ Արտուշ Սիմոնյանի, եղբայրներ Վլադիմիր և Հովհաննես Սիմոնյանների և մտերիմներ՝ Տիգրան Հարությունյանի և Արսեն Ալեքսանյանի հետ, Արթուր Հայկի Ղազարյանին, Արայիկ Բորիսի Խաչատրյանին, Արթուր Աշոտի Բորյանին, Գևորգ Արթուրի Ջաբուրյանին և Գեղամ Արտուշի Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16Ա տան բակում վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններով, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ատրճանակներով կրակել և ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին և Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին և Գևորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ և վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ՝ Գ. Ղազարյանի և Գ. Ջաբուրյանի փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:

Արտյուշ Վլադիմիրի Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որդիների՝ Վլադիմիր, Հովհաննես, Հակոբ Սիմոնյանների, մտերիմներ Արսեն Ալեքսանյանի և Տիգրան Հարությունյանի հետ, նախնական համաձայնության գալով խմբի կազմում, Արթուր Հայկի Ղազարյանին, Արայիկ Բորիսի Խաչատրյանին, Արթուր Աշոտի Բորյանին, Գևորգ Արթուրի Ջաբուրյանին և Գեղամ Արտուշի Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում, Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում, վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններով, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ատրճանակներով կրակել և ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին և Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին և Գևորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ և վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ՝ Գ.Ղազարյանի և Գ.Ջաբուրյանի փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:

Այս գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել նախկին պատգամավորի մյուս երկու որդիները եւ նրանց տանը գտնվող բարեկամներից մեկը` Արսեն Ալեքսանյանը, մյուս որդին ազատության մեջ է։

Քնար Մանուկյան




Լրահոս