ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վայոց ձորի մարզում

 

Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Չիվա գյուղի վարչական տարածքում, բեռնատար ավտոմեքենա է այրվել, եւ երթեւեկությունը միակողմանի փակվել է։ Հրդեհի պատճառով տուժածներ չկան:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ հիմքերով է քաղաքացին ազատվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:

Սամվել Սարգսյան (23 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը`

1) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար,

2) մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում, կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն,

3) ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով ու 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս ներկայացնել գինու արտադրության ծանուցում:

Միասնիկ Խաչատրյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գինու, խնձորի եւ պտղահատապտղային այլ գինիների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Գինու, խնձորի եւ պտղահատապտղային այլ գինիների արտադրություն» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերեր, որոնք նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ծանուցման ձեւերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման եւ հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին» թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը եւ կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Գինու, խնձորի եւ պտղահատապտղային այլ գինիների արտադրություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է 25.000 ՀՀ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծանուցում ներկայացնելու համար անձը տարեկան պետական տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի հետեւյալ հաշվեհամարին`

– իրավաբանական անձինք` 900005166435,

– ֆիզիկական անձինք` 900005166336:




Լրահոս