Ինչպես են բացահայտվել ՔՊ-ի վարչության կեղծված ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունները դեռ շարունակում են կրքեր բորբոքել: ArmLur.am-ը տեղեկացավ, թե ինչպես է բացահայտվել ներկուսակցական ընտրությունների թնջուկը:

Պարզվում է՝ ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ ի սկզբանե վարչության անդամությունում չէր հայտնվել, կուսակցության անդամներից մեկի համակարգչի վրա նկատում է այն շրջանառվող ցուցակը, որտեղ գրված է եղել՝ ով պետք է անցնի վարչություն, ով՝ ոչ: Նա, ըստ մեր տեղեկությունների, լուսանկարել է շրջանառվող այդ ցուցակն ու վերահաշվարկ պահանջել:

«Թորոսյանն այժմ հնարավոր բոլոր օղակներով բողոքում է ընտրությունների արդյունքներից։ Նա այժմ հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդները կիրառում է, ընդհուպ՝ կուսակցական գործընկերոջ համակարգիչ մտնելն ու այդտեղից տվյալներ հանելը, որ կուսակցական ընտրությունները կասկածի տակ դնի:

Ավելին՝ ՀԿ սեկտորին 1 անգամ այս հարցին է խառնել, որ կուսակցականների դեմ խոսեն: Այս պահին կուսակցությունում բոլորը լարված են Թորոսյանի դեմ, հիշում են՝ ամենաանհաջողակ նախարարն էր, ու այժմ սրբի շորերը հագած՝ ընտրություններից ու արդարությունից է խոսում»,- ասաց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:

Մեզ փոխանցեցին նաև, որ կուսակցական վարչության անդամության այս ընտրությունները, որ ներկուսակցական մոլի գզվռտոցների պատճառ է դարձել, դեռ երկար է մնալու ՔՊ-ականների կոկորդին:

Սևակ Վարդումյան




Լրահոս