ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարելիք այցը, որի մասին հայտարարել էր Վրաստանի նախագահի մամուլի խոսնակը, չեղյալ է համարվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ Թբիլիսիում է գտնվում նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունները հերքել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ասելով, թե նոյեմբեր ամսվա սկզբին Սերժ Սարգսյանի օտարերկրյա որեւէ այց նախատեսված չէ: Թե ինչու Սերժ Սարգսյանը չի ցանկացել հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, անհասկանալի է: Այնուամենայնիվ, նախագահականի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին ուղղված մեր գրավոր հարցը երեկ մնաց անպատասխան: Նա եւս Սերժ Սարգսյանի հետ Մոսկվայում էր: Իսկ այդ այցելության մանրամասները կներկայացնենք «Ժողովուրդ»-ի վաղվա համարում:




Լրահոս