Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է լինեն 18-25 տարեկան պայմանագրային զինծառայողներ. 315 հազար աշխատավարձ կստանան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Որեւէ երկրի համար զինված ուժերի լավագույն կազմակերպման ձեւը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է. Մենք տարիներ շարունակ խոսում էին այդ մասին, բայց դա շատ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Դա ենթադրում է շատ մեծ նյութական ծախսեր, շրջադարձային բարեփոխումներ եւ մի շարք օրենսդրական փոփոխություններ: Որպեսզի բացատրեմ, թե ինչ է դա մեզ տալիս, անդրադառնամ վերջին մի քանի ամսում կատարված փոփոխություններին. Նախ, նրանք, որոնք ռազմաուսումնական հաստատություններ կընդունվեն եւ կազատվեն, կստանան երեք սենյականոց բնակարաններ: Սրանով գրավչությունն ենք բարձրացնում, որպեսզի ունենանք, մրցունակ սպայական կազմ՝ բազային կրթությամբ, որը չունենք: 2016-ին 16 հոգի էր դիմել, որ ընդունվի ռազմական ինստիտուտ: Իսկ եթե չունենք բազային կրթությամբ սպայակազմ, ինչքան էլ փող ծախսենք, լավագույն զինտեխնիկան ունենանք, մեր բանակը կմնա «բանակ»: Երկրորդը, մեզ համար գաղտնիք չէ, որ այսօրվա պայմանագրային զինծառայողները ստանալով շատ ցածր աշխատավարձ, ազատ ժամանակ զբաղվում են նաեւ այլ աշխատանքով՝ տաքսի են վարում, ֆերմերությամբ են զբաղվում: Այսինքն նրանք պրոֆեսիոնալ զինվորականներ չեն, դա իրենց համար երկրորդական ինչ-որ աշխատավարձ ստանալու միջոց է: Երկու շաբաթ առաջվա նախագծով գրեթե երկու անգամ բարձրացրեցինք նրանց աշխատավարձը: Ին հաշվարկներով, մաքուր աշխատաբարձը, որ կստանա պայմանագրայինը, առանց մարտական գործողությունների մասնակցելու, կլինի 315 հազարի կարգի՝ կամավոր ատեստավորում անցնելուց հետո: Իսկ եթե մարտական հերթապահություններ լինեն, դա կբերի ավելի բարձր աշխատավարձի»,-ասաց նա:




Լրահոս