Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է «Չելսի» տեղափոխվելու հնարավորության մասին։ Ամռանը ֆուտբոլիստը մոտ էր լոնդոնյան ակումբ տեղափոխությանը, սակայն տրանսֆերը հնարավոր չեղավ իրագործել ֆինանսական սահմանափակումների պատճառով։ Sport Express-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք «Չելսիի» հետ կապված պատմությունն ավարտված է։
«Ես հիմա այդ մասին չեմ մտածում։ Կարող եք ճշտել ակումբից։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ կարգին է։ Բանակցություններն ընթացքի մեջ են։ Բայց բոլոր խաղաքարտերը չեմ բացի»,- ասել է Զախարյանը։