Ինչու «Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով չի ներկայացել ԱԺ նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով չի ներկայացել ԱԺ նիստին։ ArmLur.am-ը նկատեց, որ «Հայաստան» խմբակցությունից բացակա էր Արամ Վարդեւանյանը, որը վատառողջ է։ Բացակայում են նաեւ Անդրանիկ Թեւանյանն ու Արեգնազ Մանուկյանը։ Իշխան Սաղաթելյանը գտնվում է Կիպրոսում:

Բացակաների թվում էր նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, այդ կուսակցությունից Ելենա Կիրակոսյանը և Հռիփսիմե Ստամբուլյանը։ Բացակա էին նաեւ Արմեն Ռուստամյանն ու Արմեն Գեւորգյանը, որոնք գործուղման են։ Իսկ ահա «Պատիվ ունեմ» խմբակցությունը այսօրվա նիստին մասնակցում էր ողջ կազմով։




Լրահոս