Armenian text to speach

Ընդդիմադիրները կրկին ԱԺ դահլիճում չեն․ նրանք դեմ քվեարկեցին եւ հեռացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Խորհրդարանական ընդդիմադիրները ԱԺ դահլիճ մտան աննկատ ու նույնքան աննկատ էլ հեռացան։ Ինչպես ArmLur.am-ն այսօր տեղեկացրել էր, այսօր ընդդիմադիր երկու «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները կմասնակցեն այսօրվանից մեկնարկող ԱԺ նստաշրջանին։

Նկատում ենք, որ ընդդիմադիրները կրկին դահլիճում չեն։ ԱԺ ամբիոնին է մոտեցել ԲՏԱ փոխնախարար, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ամուսինը՝ Ավետ Պողոսյանը, այնուհետև ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն ընդդիմադիրներից որեւէ մեկը ներկա չէ քննարկմանը։

Դրանից առաջ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն էր ԱԺ ամբիոնից ներկայացնում զինծառայողներին առնչվող նախագիծ, սակայն ընդդիմությունը կրկին ներկա չէր։

Ասել է թե՝ ընդդիմադիրները ներս մտան, գրանցվեցին, իշխանության ներկայացրած խորհրդարանական օրակարգին դեմ քվեարկեցին եւ դուրս եկան։




Լրահոս