
Մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական քառօրյան։ Տևական ժամանակ ԱԺ-ի նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները վերադարձել են խորհրդարան։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները:
Ըստ այդմ՝ մանդատները տրվում են «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին և «Հայաստան» դաշինքի հերթական հաջորդ թեկնածուներ Արգիշտի Գևորգյանին և Գառնիկ Դանիելյանին:
Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավորները խորհրդարանի ամբիոնից երդվեցին: