Բարեփոխումը փուչիկ է, դատարանը մերժել է․ նոր աղմուկ՝ դատապարտյալների շրջանում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարբեր կալանավայրերում պատիժ կրող դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում: Խնդիրն առնչվում է քրեական դատավարության նոր օրենսգրքին:

Կատարված փոփոխություններից հետո նոր օրենսգիրքը նախատեսում է նախկինում ազատազրկման դատապարտված անձանց դատավճիռներում ինչ-ինչ համապատասխանեցումներ անել, որոնք շատ դեպքերում պատժի կրճատում են նախատեսում:

Օրինակ՝ ավազակային հարձարկման եւ այլ հանցանքների համար ազատազրկման դատապարտված մի շարք անձինք քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններից հետո դիմել են դատարան, քանի որ ակնհայտ է եղել, որ այս փոփոխությունների արդյունքում իրենց պատժի չափը պետք է կրճատվեր կամ ինչ-որ չափող մեղմացում լիներ, սակայն դա չի կիրառվում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ միայն Արմավիրի մարզի դատարան են դիմել մոտ 200 դատապարտյալներ, որպեսզի կարողանան օրենքի փոփոխությունից կամ, այսպես ասած, բարեփոխումներից օգտվել: Դատարանը, սակայն, 200 հոգու դիմումն էլ մերժել է: Դատապարտյալները ահազանգում են՝ նշելով, թե բարեփոխման անվան տակ ինչ-ինչ փոփոխություններ են արվում, սակայն իրականում գործընթացը միֆ է, եւ իրենք չեն պատրաստվում լռել: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգը ստացել է Արմավիրի դատարանի դժգոհներից, բայց խնդիրը վերաբերում է բոլոր դատապարտյալներին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս