ԵՐԻՑՍ ԱԽՄԱԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, երբ ԱԺ-ն քննարկում էր կառավարության ներկայացրած «Կոոպերացիայի մասին» օրենքը, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն օրենքի նախագիծը երկու անգամ անվանեց «ախմախություն»` նշելով, որ իրենք պարտավոր չեն, կոալիցիոն սկզբունքներից ելնելով, ամեն ախմախությանը կողմ քվեարկել: Այս դիտարկումն անմիջապես արժանացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիտողությանը, թե պետք է կոռեկտ լինել: Իսկ սակավաթիվ ՀՀԿ-ականները ԲՀԿ-ական պատգամավորի ելույթը դիտարկեցին որպես «քար` նետված իրենց բանջարանոցը»: Ըստ ամենայնի, ներկոալիցիոն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների պարզման` ուրբաթ օրվա ռաունդից հետո մինչեւ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայից վերադառնալը  կոալիցիոն գործընկերները  լռություն պահպանելու պայմանավորվածություն ունեն. կողմերը երկուստեք հայտարարում էին, որ ներքաղաքական հարցերի չեն պատասխանում: ՀՀԿ մամուլի խոսնակ Շարմազանովն էլ ՀՀ-ում չէ:
Ի դեպ, վերը նշված «ախմախ» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 62 կողմ, 19 դեմ եւ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Իսկ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն ու  Նաիրա Զոհրաբյանը չմասնակցեցին քվեարկությանը:




Լրահոս