Ի՞ՆՉ ԿՈՐՈՇԻ ԴԱՏԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարի առաջ՝ այս օրը, սպանվեցին քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ քանաքեռցի Տույը, ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը. քրեական գործով մաս կա անջատված, եւ իրավապահները մինչ օրս դեռեւս փնտրում են Տույի սպանության գործով մեկ անձի, որ ԱԺ նախկին պատգամավորի հարազատներից է:

 

Բուն քրեական գործը դատարանում է:

Գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ քանաքեռցի Տույի, ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի եւ եւս երկու անձանց սպանության դեպքով։ Քրեական գործը դատարանում է, եւ այն մակագրվել է Երեւան քաղաքի դատավոր Մանվել Շահվերդյանին։

Armlur.am-ին ուշագրավ հանգամանք էր հայտնի դարձել։ Սպանված ԱԺ նախկին պաագամավոր Արտուշ Սիմոնյանին եւս (որը կրակոցների ժամանակ մահացավ իր սեփական տան բակում) նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել:

Այսպիսով, տեղեկացանք, որ Հակոբ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմմաններում, խմբի կազմում, հոր՝ Արտուշ Սիմոնյանի, եղբայրներ Վլադիմիր եւ Հովհաննես Սիմոնյանների եւ մտերիմներ Տիգրան Հարությունյանի եւ Արսեն Ալեքսանյանի հետ, Արթուր Հայկի Ղազարյանին, Արայիկ Բորիսի Խաչատրյանին, Արթուր Աշոտի Բորյանին, Գեւորգ Արթուրի Ջաբուրյանին եւ Գեղամ Արտուշի Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ Երեւան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16Ա տան բակում վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված եւ իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ատրճանակներով կրակել եւ ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին եւ Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին եւ Գեւորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ եւ վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ՝ Գ. Ղազարյանի եւ Գ. Ջաբուրյանի՝ փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:

Արտյուշ Վլադիմիրի Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որդիների՝ Վլադիմիր, Հովհաննես, Հակոբ Սիմոնյանների, մտերիմներ Արսեն Ալեքսանյանի եւ Տիգրան Հարությունյանի հետ, նախնական համաձայնության գալով խմբի կազմում, Արթուր Հայկի Ղազարյանին, Արայիկ Բորիսի Խաչատրյանին, Արթուր Աշոտի Բորյանին, Գեւորգ Արթուրի Ջաբուրյանին եւ Գեղամ Արտուշի Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում, Երեւան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված եւ իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կրակել եւ ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին եւ Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին եւ Գեւորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ եւ վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ՝ Գ. Ղազարյանի եւ Գ. Ջաբուրյանի՝ փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:

Այս գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել նախկին պատգամավորի մյուս երկու որդիները եւ նրանց տանը գտնվող բարեկամներից մեկը` Արսեն Ալեքսանյանը. մյուս որդին ազատության մեջ է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ԳՈՒՄԱՐ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ  քննվող քրեական վարույթի շրջանակում «Լեքսհաբ» ՍՊ ընկերության տնօրեն Պ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:

 

Ընկերության տնօրենը, լինելով 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր եւ տնօրեն, պատրաստել եւ օգտագործել է բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ եւ նախարարության պաշտոնատար  անձանց հետ  համատեղ կատարել  առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Դատախազությունից հիշեցնում են, որ, կառավարության 2019 թվականի որոշմամբ, նախարարությանը հատկացվել է  2 մլրդ 380 մլն 457 հազար  դրամ, որից 270 մլն դրամը՝ շենքերի եւ բնակարանների ձեռքբերման ու կահավորման, այդ թվում՝ նաեւ տարեցների բնակության համար խնամքի տների ձեռքբերման համար:

Ընկերության տնօրենը, մասնակցելով նախարարության կողմից հայտարարված գնման մրցույթին, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ նախարարություն է ներկայացրել մասնակցության դիմում-հայտարարություն եւ կազմել մատակարարվելիք ապրանքի կեղծ տեխնիկական բնութագիր:

Մասնավորապես, Արմավիրի մարզի երկու գյուղերում ձեռք բերված առանձնատները, որոնք, ըստ փաստաթղթերի, ունեցել են երկու սանհանգույց եւ  եղել են պիտանի բնակության համար, պարզվել է՝ չեն համապատասխանել նախարարության ներկայացրած բնութագրին: Հրատապ մեկ անձից գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը ընտրված մասնակից է ճանաչել ՍՊ ընկերությանը եւ հաստատել պայմանագիրը:

Բացի այդ, նախարարության գլխավոր քարտուղարը, տեղյակ լինելով չհամապատասխանող տեխնիկական բնութագրին, նախարարության մյուս պաշտոնատար անձանց միջոցով  դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի եւ գույքի որակական հատկանիշների միջեւ անհամապատասխանություններ առկա չեն: Նախարարության պաշտոնատար անձանց եւ ՍՊ ընկերության միջեւ 18 մլն 205 հազար եւ 18 մլն 495 հազար դրամ շուկայական արժեքով առանձնատների պայմանագրերը կնքվել են 26 մլն 730 հազար եւ 26 մլն 950 հազար դրամ արժեքներով, որն էլ փոխանցվել է ՍՊ ընկերությանը: Արդյունքում ՍՊ ընկերության տնօրենը հափշտակել է 17 մլն 160 հազար դրամը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

ՓՈՐՁ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Նոր Նորքի 186 դպրոցում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մի կին դիմել է Քննչական կոմիտե եւ հայտնել, որ իր դստերը՝ Է. Մ.-ին, 186 դպրոցում հասցրել են հուզական ծանր վիճակի, ինչի պատճառով վերջինս կատարել է ինքնասպանության փորձ:

 

 

 

ԱՄՈՒՍԻՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքով հարցաքննվել է ընտանիքի հայրը, որն օրերս է վերադարձել արտերկրից: Մեզ հայտնի դարձավ, որ նա նշել է, որ իրենց տանը ոսկի ունեն, եւ իրավապահները այդ հետքով գտել են ոսկին: Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ գողության վարկածը բացառվում է: Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին իրավապահ մի շարք կառույցների ներկայացուցիչներ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում հետեւողականորեն իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները րոպե առաջ պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությունը դիմում է հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը։ Դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում կամ զանգել 1-02, 010 59-06-60 հեռախոսահամարներով։ Կատարվածի բացահայտման առումով արժեքավոր տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է, ինչպես նաեւ կտրվի դրամական պարգեւ։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՐԿԵԼ

Նոյեմբերի 10-ին` ժամը 21։10-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղի մոտակայքում գտնվող ձորը քաղաքացի է ընկել? անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 7 մ խորությունից պատգարակով դուրս են բերել Ա. Օ.-ին (ծնված 2005 թ.) եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

 

 

 




Լրահոս