ԿՅԱՆՔԻՑ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՀԵՌԱՑԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբեմն մահն այնքան անողոք է գտնվում, որ տանում է վերեւ՝ առանց նրանց փառքի աստղը մինչեւ վերջ վառելու: Այդ ճանապարհը, ցավոք, չհասցրեցին վայելել հայկական շոու բիզնեսի մի շարք վառ անհատականություններ: Այսպիսով՝  այս անգամ ArmLur.am-ը անդրադարձել է այն հայ հայտնի աստղերին, որոնք կյանքից հեռացել են երիտասարդ տարիքում:

 

2021 թվականին կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, սիրո հավերժ երգիչ Հայկոն:

Նշենք, որ Հայկոն ամուսնացած է եղել երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ, որդին՝ Արմանը, 11 տարեկան է:

Նույն թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացավ  սիրված հաղորդավար Գեւորգ Եղիազարյանը:

2018 թվականին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից կյանքին հրաժեշտ տվեց հայ մեծ երգչուհի Նադեժդա Սարգսյանը:

2014 թվականին երկարատեւ եւ ծանր հիվանդությունից Ամերիկայի Միացյալ Նահանգներում կյանքից հեռացավ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը:

2013 թվականին երիտասարդ տարիքում  հիվանդանոցում կենաց ու մահու պայքարից հետո մահացավ  հայտնի հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:

Նույն թվականին ավտովթարի զոհ դարձավ եւ անժամանակ կյանքից հեռացավ դերասան, ռեժիսոր Երվանդ Ենգիբարյանը:

2009 թվականին խոշոր ավտովթարի հետեւանքով երիտասարդ տարիքում զոհվեց  «Որոգայթ» հեռուստասերիալի դերասան, 35-ամյա Գեղամ Ղանդիլյանը, ով հանրության շրջանում հայտնի էր  (Գոքոր) անունով:

Իսկ, ահա 2006 թվականին համերգային շրջագայությունից վերադառնալու ճանապարհին ավտովթարի հետեւանքով զոհվեց սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանը:

Նշեք, որ Վարդուհին ունի մեկ որդի, ով այս տարի ունեցել է դուստր եւ նրան անվանել մայրիկի անունով՝ Վարդուհի:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿՐՏՍԵՐ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԳԵՐՇՔԵՂ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Ինչպես գիտենք՝ նոյեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի որդու` Տիգրան Ասատրյանի ավագ որդու` Արամ Ասատրյանի հարսանեկան արարողությունը:

 

Տիգրան Ասատրյանի խոսքով` օրը հատուկ նշանակությամբ են ընտրել՝ 11. 11.22: Հարսանեկան շքեղ արարողությանը ներկա են գտվել Հայաստանից հայտնի դեմքեր, երգիչ-երգչուհիներ: Հարսանեկան արարողությանը ներկա էր նաեւ Արտաշ Ասատրյանը որդու` Գրիշա Ասատրյանի հետ, չնայած այն խոսակցություններին, թե եղբայրները որոշ հարցերում ունեցել են տարաձայնություններ:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

Ամենահարուստ հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը։ «Լիվերպուլի» սեփականատեր FenwaySportsGroup-ը պատրաստ է վաճառել ակումբը 4 միլիարդ ֆունտ ստերլինգով։ 2010 թվականին ընկերությունը լիվերպուլյան ակումբի համար վճարել էր 300 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ամբանիի հետ կարող են մրցակցել խոշոր ներդրումային ընկերություններ Պարսից ծոցի երկրներից եւ ԱՄՆ-ից։ Ամբանին այժմ 10-րդն է Forbes-ի ցուցակում։ Նրա կարողությունը 90 միլիարդ դոլար է։

 

 

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը հաստատել է, որ Լոնդոնի «Չելսին» շարունակում է իր հնարավոր տրանսֆերի հետ կապված գործընթացը։

«Հիմա չեմ մտածում «Չելսի» տեղափոխվելու մասին։ Այդ մասին կարող եք հարցնել ակումբին եւ իմ ներկայացուցիչներին։ Կարծում եմ՝ ամեն ինչ կարգին է։ Բանակցությունները շարունակվում են, բայց բոլոր խաղաթղթերը չեմ բացի»,- ասել է Զախարյանը: Ամռանը կողմերը հասել էին համաձայնության, սակայն 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը տեղի չէր ունեցել բանկային փոխանցման անհնարինության պատճառով։ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի բանկային եւ ֆինանսական համակարգի դեմ։ «Չելսին» պատրաստ էր Զախարյանի տրանսֆերի համար վճարել 12,6 միլիոն եվրո։

 

 

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված սկանդալային հարցազրույցում հայտարարել է, որ մանչեսթերյան ակումբը դավաճանել է իրեն։

«Ես զգում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է ինձ։ Այս հարցազրույցը տալիս եմ, որպեսզի մարդիկ իմանան ճշմարտությունը։ Այո, ես ինձ զգում եմ դավաճանված, այդպես է եղել նաեւ անցած մրցաշրջանում։ Ակումբ վերադառնալուց հետո երեք մարզչի հետ եմ աշխատել։ Ուլե-Գունար Սուլշերն իմ ընկերն է, նրա նկատմամբ միայն հարգանք եմ զգում։ Ռալֆ Ռանգնիկը 10 տարուց ավելի մարզչական աշխատանք չէր կատարել։ Այդ դեպքում ինչպես էր նա ղեկավարելու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ես նրա մասին նույնիսկ չէի լսել։

Էրիկ տեն Հագին չեմ հարգում, քանի որ նա էլ ինձ չի հարգում։ Եթե դու ինձ չես հարգում, ես երբեք քեզ չեմ հարգի։ Երկու մրցաշրջան է. բոլոր անհաջողությունների մեղավոր ինձ են ներկայացնում։

Պիկասոն ասում էր՝ որեւէ բան վերականգնելուց առաջ պետք է այն քանդել։ Եթե ակումբը սկսի ինձնից, ոչ մի խնդիր։ Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը», երկրպագուներին, որոնք միշտ ինձ աջակցում են։ Բայց եթե նրանք ցանկանում են առաջընթաց, պետք է շատ բան փոխեն»,- Ռոնալդուիխոսքը մեջբերում է dailymail-ը։

Նախորդ երկու խաղերում Ռոնալդուն հայտավորված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Նա Պորտուգալիայի հավաքականի կազմում կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։




Լրահոս