ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի հերթական «ստի փուչիկը» փորձաքննությունը պայթեցրեց. անորակ զինամթերքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ:

Եվ ահա ՊՆ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, 44 օրյա պատերազմի հանձնաժողովի անդամ Վահան Ավետիսյանն է: Եվ ահա այս աղմկահարույց քրեական վարույթով նոր հանագամանք է ի հայտ եկել: Մեզ հետ զրույցում փաստաբան Սասուն Ռաֆաելյանը մանրամասներ հայտնեց:

Փաստացի Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ երրորդ նախագահի հասցեին, իսկ փորձաքննությունը միանգամայն այլ բան է ապացուցել: Նիկոլ Փաշինյանն իր այս խոսքով խախտել է անմեղության կանխավարկածը եւ կրկին անգամ առանց հիմնավորման մարդկանց մեղադրել է չարած արարքի մեջ:

Քնար Մանուկյան




Լրահոս