ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կրթություն ստացած սպաներով բանակը չէր համալրվում, թվերը կատաստրոֆիկ էին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զինված ուժերում բազային կրթությամբ սպայական կազմը համալրելու հետ կապված բավական լուրջ խնդիրներ ունենք»-, ահազանգում է Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

Տարիներ ի վեր, ասում է, սպայական կազմը համարժեք կրթություն ստացած սպաներով գրեթե չի համալրվել: Ու դրա պատճառը, ըստ նրա, միայն պատերազմը չէր. ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմողների քանակը սկսել է նվազել 2012-ից: 2016-ին այդ թիվն ահագնացող է եղել՝ ընդամենը 16 դիմորդ:

Այս տարի, Խաչատրյանի ներկայացրածով, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինտիտուտ ավելի քան 60 կուրսանտ է ընդունվել, ու եթե ավարտեն ինստիտուտը, ապա անկախ հանգամանիքց՝ որտեղ են բնակվում ու ծառայության նշանակված, կամ՝ որտեղ են հաշվառված, 4 տարի անց մայրաքաղաք Երևանում բնակարան կստանան:

Խաչատրյանը վստահ է՝ արդեն ուժի մեջ մտած կարգավորումը տարեցտարի էլ ավելի կմեծացնի ռազմական ակադեմիա դիմելու գրավչությունը: Նրա փոխանցմամբ՝ այսպիսի ծրագիր անգամ Ռուսաստանի Դաշնությունում չկա:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս