Սա քաղաքական շոու էր. Գերասիմ Վարդանյանը դուրս եկավ ՔԿՀ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանել է ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել 10 միլին ՀՀ դրամ գրավով։

Քիչ աաջ Գերասիմ Վարդանյանն ազատ է արձակվելԻնձնից փորձում էին հանցագործի կերպար կերտել, բայց չստացվեց․ Գերասիմ Վարդանյանը դուրս եկավ ՔԿՀ-ից:

Մեղադրանք չկար էլ, որ մեղադրանք ընդունեի, սա քաղաքական շոու էր, քաղաքական բեմականացում, փորձում են իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար անազատությունից զրկելով մեզ լռեցնել, բայց դե բոլորն էլ գիտեն, որ ես մարդ եմ, ով երդվել է Դաշնակցության զինանշանի վրա և թքած ունեմ իրենց կողմից շնորհված թե՛ անազատության վրա, թե՛ ազատության։ Այս մասին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։




Լրահոս