Մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ, որոնց` հաջորդ գումարման ԱԺ-ում լինելու հավանականությունը ցածր է գնահատվում, պատասխանելով հարցին, թե դնելու են իրենց թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով, միաբերան կրկնում են. «Ոնց կորոշի հանրապետական կուսակցությունը, այնպես էլ կանենք: Կասեն` առաջադրվի, կառաջադրվենք, չէ` չենք առաջադրվի»: Իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ, նույն հարցին ի պատասխան, մեր թղթակցին հարց տվեց. «Դու ուզո՞ւմ ես, որ առաջադրվեմ»: Ստանալով դրական պատասխան` պարոն Ալեքսանյանն ասաց. «Ուրեմն կառաջադրվեմ»:
ՈՆՑ ԿՈՐՈՇԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ