Երևանը նոր դատախազ ունի․ ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին:

Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը։

Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում: Մինչ այս նշանակումը Գրիգորյանը զբաղեցնում էր Երևանի դատախազի տեղակալի պաշտոնը։

Լիլիթ Գրիգորյանի աշխատանքային ուղին․

20.05.1996 – 21.12.1998 թվականներին – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն՝ որպես ստաժոր,
21.12.1998 – 12.01.1999 թվականներին – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ,
12.01.1999 – 08.04.2003 թվականներին – Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական,
08.04.2003 – 30.11.2007 թվականներին – Երևան քաղաքի դատախազի օգնական,
30.11.2007 – 31.10.2013 թվականներին – Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,
31.10.2013 – 18.11.2022 թվականներին – Երևան քաղաքի դատախազի տեղակալ:




Լրահոս