Զախարյանի գործակալը չի ցանկացել խոսել «Չելսիի» հետ բանակցությունների ընթացքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը խոսել է ֆուտբոլիստի՝ «Չելսի» տեղափոխվելու հարցի շուրջ։

«Առայժմ պետք չէ խոսել թե ինչպես են անցնում բանակցությունները: Սա բավականին բարդ պատմություն է՝ մեծ քանակությամբ նորածություններով։ Արսենը պետք է ամեն օր ավելի լավը դառնա և առաջընթաց գրանցի: Նա շատ է աշխատում, և դա մեզ ուրախացնում է»,- ասել է Անդրեևը «Чемпионата»-ի հետ զրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» չի հրաժարվել Արսենին ձեռք բերելու մտքից և ձմռանը կարող է նոր առաջարկ կատարել։




Լրահոս