
Ուկրաինացիները, ովքեր հնարավորություն ունեն լքել երկիրը, պետք է պատրաստ լինեն դա անել մինչև ձմռան սկիզբը, որպեսզի նվազեցնեն էներգահամակարգի բեռը, BBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի խոշորագույն էներգետիկ հոլդինգի ղեկավար Մաքսիմ Տիմչենկոն։
Նրա խոսքով, հրթիռային հարվածները խափանել են երկրի էներգետիկ ցանցի գրեթե կեսը, և մեկ այլ հարձակում կարող է ամբողջությամբ ոչնչացնել այն: Ուստի նա խորհուրդ է տվել Ուկրաինայի ժողովրդին մտածել այլ երկիր տեղափոխվելու մասին՝ էներգետիկ համակարգի բեռը նվազեցնելու համար։
«Եթե դուք ավելի քիչ սպառեք, ապա վիրավոր զինվորներով հիվանդանոցները ապահովված կլինեն էլեկտրաէներգիայով»,- ասել է նա։