Դիլիջանի ազգային պարկում այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Ըստ ՀՀ ԱԻՆ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ։




Լրահոս