ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քանի դեռ մենք` հայերս, վերջնականապես չենք կորցրել ռուսերենը, պետք է միավորվել: Ես ինքս դժվարությամբ եմ ռուսերեն խոսում»:

Արա Աբրահամյան «1in.am»

Զարմանալի է, բայց փաստ. երկար տարիներ Մոսկվայում բնակվող Ռուսաստանի հայերի միության նախագահը խոստովանում է, որ դժվարությամբ է ռուսերեն խոսում: Երեւի թե նրան մի ողջ հավերժություն է պետք ռուսաց լեզվին լիարժեքորեն տիրապետելու համար: Դա, իհարկե, Արա Աբրահամյանի խնդիրն է, բայց անհասկանալի է, թե նա ինչու է այդքան շահախնդիր, որպեսզի բոլորս ռուսերեն խոսենք: Հայաստանում հայերենը կորցնելու խնդիրն է պարբերաբար քննարկվում, մինչդեռ կան մարդիկ, որոնք կուզենային մեզ մայրենիից ավելի հեռացած տեսնել` շաղկապելով ինչ-որ օտար լեզվի: Ինչ արած, դա էլ նրանց «փեշակն» է:




Լրահոս