ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե անգամ կեղծեն ընտրությունները, բայց մենք ունենանք համապատասխան իրավաբանական հիմքերով ամրապնդված ապացույցներ, կեղծիքների հաջորդ, հետընտրական փուլը մենք կվերածենք իսկապես համաժողովրդական ապստամբության»:

Արմեն Ռուստամյան «yerkir.am»

Եթե նույնիսկ չնշվի էլ, թե որտեղ է խոսվել այս մասին, միայն բովանդակությունը կարդալով` կարելի է հասկանալ, որ նման հայտարարություն Դաշնակցության ղեկավարներն ընտրողների հետ հանդիպման ժամանակ պետք է արած լինեն: Հայտնի է, որ ՀՅԴ-ն միշտ է դժգոհ եղել մեր երկրում կազմակերպվող համապետական ընտրություններում իրեն բաժին հասած արդյունքներից` հայտարարելով, որ քվեարկության արդյունքները կոպտորեն կեղծվել են: Սակայն ապստամբելու մասին Դաշնակցությունը, որպես կանոն, միայն ընտրություններից առաջ է խոսում: Ու ստացվում է, որ քվեն ուժ է մինչեւ քվեատուփում հայտնվելը: Հետո` կհաշտվեն իրականության  հետ:




Լրահոս