ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է. Զաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի երկրների (ՀԱՊԿ) ընդլայնված նիստը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա, մասնավորապես, հայտարարել է. «Պահպանում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Գրեթե ամեն օր հրաձգություն է տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, համաձայնեցված է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ ջանքերի վերաբերյալ, որոնք պատրաստվել են ՀԱՊԿ մոնիտորինգային կենտրոնի և առաքելության առաջարկությունների և հետևությունների հիման վրա»։




Լրահոս