Այս մեծ փոսը, որը երևում է նկարում, Աճառյան փողոցում է, մասնավորապես՝ Սևանից, Աբովյանից֊Երևան մտնող հատվածն է։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն առիթը բաց չի թողնում իրեն գովազդելու համար։ Նա վարչական շրջաններ այցելելով՝ «վեր է հանում» այսպես ասած եղած խնդիրները՝ դրանց լուծումներ տալու համար։ Հետաքրքիր է, պարոն փոխքաղաքապետն Ավան վարչական շրջանում շրջելիս չի՞ տեսել այս փոսը, չնայած որ, համաձայնեք, ինչ խոսք նկարվելու համար այդքան էլ հարմար տեղ չէ։
ArmLur.am֊ի խմբագրություն ահազանգերը չեն դադարում, թե ինչու այս փոսը չեն լցնում և հարթեցնում։
Ի դեպ, այս փոսը փորվել է դեռ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ժամանակ։