Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։
Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հիշեցրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ իրենց նախագահ Ալիևը ստորագրել է եռակողմ հրադադարի պայմանագիր, որտեղ 5 անգամ նշվում է «Լեռնային Ղարաբաղ» տերմինը։
«Դա Ռուսաստանի օրինական հիմքն է՝ օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը»,-գրել է Մարուքյանը։