ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նուբարաշենում հայրը բռնաբարել է իր անչափահաս երեխաներին. ահասարսուռ պատմություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պեմզաշենում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը դեռ շարունակում է հասարակության մոտ բազմաթիվ հարցեր առաջ քաշել, թե ինչպես կարող էր գողության նպատակով տուն մտած տղամարդը 12-ամյա աղջկան սեռական բռնության ենթարկել ու դաժանաբար սպանել է երկու երեխաներին ու նրանց մորը: Սակայն մինչ հասարակությունը քննարկում ու տարբեր հարցեր է առաջ քաշում այս ողբերգական դեպքով, իրավապահ համակարգում նմանօրինակ շատ այլ սարսափելի դեպքեր են բացահայտվում:

Մասնավորապես՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հոկտեմբերի 11-ին դատարան է ուղարկվել մեկ քրեական գործ, որտեղ հայրն իր սեփական երեխաներին է բռնաբարել: Մասնավորապես, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունը Երևան քաղաքի դատարան է ուղարկել քաղաքացի Կ.Մնացականյանի մասով քրեական վարույթը:

Ըստ նախաքննական մարմնի՝ Կ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր անչափահաս 2 երեխաների նկատմամբ։

Նա կալանավորված է: Իսկ գործը մակագրվել է դատավոր Կ. Ֆարխոյանին:

Ք.Մ.




Լրահոս