Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը չողջունեց այն, որ որոշ այրեր պարարտանյութի բիզնեսն իրենց ձեռքը վերցրեցին: Նրա ասածները պարզ վկայում են այն, որ գարնանը «ՍԻՍ 95» ընկերությունն Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչներին պարարտանյութ է հատկացրել` աշնանը վճարելու պայմանով: Իսկ արդյունքում եղել են բողոքներ, քանի որ ձեռք բերած պարարտանյութն օգուտ չի տվել, եւ այն ուղարկվել է փորձաքննության: Բերբերյանն առաջարկում է ընկերությանն այցելել բողոքողներին եւ փորձել լուծել այս խնդիրը: Նրա խոսքերով` այս տարին բարենպաստ էր գյուղատնտեսության համար, բայց, չնայած դրան, գարնանը կարտոֆիլի գնի թանկացում է սպասվում:
ԱՆՈՐԱԿ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ