Խորհրդարանական ընդդիմությունը դեկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել:
Արտահերթ նիստում կքննարկվի «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը՝ ընդդեմ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության: Հայտարարության հիմնական զեկուցողը պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռևս որոշում չունի` արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ: Առավել հակված են բոյկոտել ընդդիմության նախաձեռնած օրակարգը, քանի որ հայտարարության տեքստում գրված է «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում», ինչը ՔՊ-ին վանում է:
Իշխող խմբակցությունից փորձեցինք ճշտել՝ գալո՞ւ են այդ օրը խորհրդարան, քվորում ապահովելո՞ւ են.
«Երբ որոշում լինի, կհայտարարենք»,-ArmLur.am-ի հարցին ի պատասխան ասացին ՔՊ-ից: