Նոր գործուղումներ՝ պետբյուջեի հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը եկող ամսվա սկզբին Ֆրանսիա կմեկնի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորը դեկտեմբերի 4-7-ը Փարիզում ԵԽԽՎ Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին կմասնակցի:

Այս օրերին գործուղման մեջ է գտնվում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Նա Եթովպիայում՝ Ադիս Աբեբայում, «Ինտերնետ կառավարման համաժողով 2022» միջոցառմանն է մասնակցում: Գործուղումը, ըստ ԱԺ նախագահի որոշման, նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 4-ն է նախատեսված:

Նշենք, որ վերոնշյալ երկու գործուղումների դեպքում էլ գործուղումների հետ կապված ծախսերը պետբյուջեի հաշվին է կատարվել:

Սևակ Վարդումյան




Լրահոս