Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշում է ընդունել Արտակ Նազարյանի գործի դատաքննությունն անցկացնել Երեւանի դատարաններից մեկում: Դատավոր Մարդանյանը թեեւ չի բավարարել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը դատարանի ընդդատությունը փոխելու վերաբերյալ, սակայն որոշում է կայացրել հարցը լուծել՝ արտագնա նիստեր անցկացնելով Երեւանում: Ուշագրավ է, որ դատավորը նախորդ նիստում մերժել էր նաեւ Երեւանում արտագնա նիստեր անցկացնելու մասին փաստաբանի միջնորդությունը: Նշենք նաեւ, որ ավելի վաղ դատարանի ընդդատությունը փոխելու վերաբերյալ դիմել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ