ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խանջյան փողոցից բերման են ենթարկվել 3 անձ, որոնց մոտ հայտնաբերվել են կոկաին և հաշիշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի լույս 26-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Խանջյան փողոցում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տարել 28, 33 և 43 տարեկան երեք տղամարդկանց։ 28-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են կոկաինի նմանվող փոշենման զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով, ինչպես նաև հաշիշի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 50 գրամից ավելի քաշով։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը և հայտնաբերված զանգվածները ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։




Լրահոս