Ղրղզստանն ու Ուզբեկստանը սահմանազատման պայմանագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ուզբեկստանի հետ սահմանազատման պայմանագիր է ստորագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից:

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է Ղրղզստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև պետական սահմանի որոշ հատվածների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը, որը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 3-ին Բիշքեկ քաղաքում»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Հաղորդվում է, որ վերոնշյալ պայմանագրով կողմերը սահմանել են պետական սահմանի վերջին չնկարագրված 302 կիլոմետրը։ Ըստ հրապարակման՝ ղրղզա-ուզբեկական սահմանին այլևս վիճելի տարածքներ չկան։




Լրահոս