ԱՆԱԿՆԿԱԼ ՄԱՅՐԻԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oրեր առաջ Նադեժդա Սարգսյանի տարեդարձն էր, ինչի կապակցությամբ Էմմին մայրիկին մեծ անակնկալ է պատրաստել: Տիկին Նադեժդայի խnսքերով` ինքը որոշել էր բացարձակապես ծնունդ չանել, քանի որ իր ամուսնու մահվան առաջին տարին է: Մայր ու աղջիկ որոշել են միասին մի տեղ գնալ, հանգիստ նստել: Այդպես էլ արել են, բայց որոշ ժամանակ անց Էմմին պատճառաբանել է, որ իրեն վատ է զգում եւ ուզում է  տուն վերադառնալ: Երբ եկել են տուն ու բացել դուռը, նրանց դիմավորել են մոտ 30 հոգի: Էմմին նախօրոք մտածել էր այս անակնկալի մասին, պատրաստվել փուչիկներով եւ տորթով: Հրավիրվածների մեջ են եղել Նազենի Հովհաննիսյանը, Էրիկը, Մհերը, Սոֆի Մխեյանը, շատ արվեստագետներ, ընտանիքի մոտ ընկերներ… Բոլորով միասին մինչ ուշ գիշեր նշել են Նադեժդա Սարգսյանի 58-ամյակը:




Լրահոս