Համայնքին գույք են նվիրաբերում. պատերազմի մասնակցի անվամբ դպրոց կհիմնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44 օրյա պատերազմի մասնակից Գոռ Թումանյանի անվան արվեստի դպրոց կհիմնվի Արագածոտնւ մարզի Աշտարակ համայնքում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ նպատակով ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետը՝ տեղեկացնելով, որ մարզպետարանին է դիմել Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ զոհված Գոռ Թումանյանի հայրը` իր որդու անվամբ երաժշտական դպրոց վերակառուցելու նպատակով Աշտարակ քաղաքում գտնվող նախկին դատարանի շենքը սեփականության իրավունքով «Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոն» Հասարակական կազմակերպությանը հատկացնելու խնդրանքով։

Բարձրացված խնդիրը Պետական գույքի կառավարման կոմիտեն քննարկել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի հետ և իրականացված քննարկումների արդյունքում առաջարկվում է նշված գույքը կազմակերպությանը հատկացնել նվիրաբերությամբ։

Ն.Հ.




Լրահոս