![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/316908384_701051157936093_4924545409798844309_n.jpg)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ընտանիքին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել և իր ուշադրության կենտրոնում պահել մեծանուն նկարչի հարյուրամյակին և հիշատակին նվիրված ծրագրերի ընթացքը: