ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. որ երկրներն ինչպես են արձագանքել սեպտեմբերյան ագրեսիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Gallup International կազմակերպությունը հեռախոսային հարցում է անցկացրել նոյեմբերի 2-ից նոյեմբերի 12-ը: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում /մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ/ և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:

Օրինակ հարցերից մեկը հնչել է այսպես. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ուժերի հարձակման արդյունքում ՀՀ-ն ունի ավելի քան 200 զոհ և 140ք/կմ տարածքի կորուստ: Ինչպես կգնահատեք հետևյալ երկրների և ինստիտուտների արձագանքը: Հարցվածներից 11.9 տոկոսը միանշանակ դրական է գնահատել Եվրամիության արձագանքը, 3.6 տոկոսը՝ ՀԱՊԿ-ի արձագանքը, 34.8 տոկոսն Իրանի գնահատականն է միանշանակ դրական գնահատել, իսկ 10.6 տոկոսն էլ ՌԴ-ի: Ամենաբարձր ցուցանիշը Ֆրանսիայի արձագանքի դեպքում է՝ 40.3 տոկոս: Իսկ ահա միանշանակ բացասական է գնահատվել ՀԱՊԿ-ի արձագանքը՝ 58.2 տոկոս, ՌԴ-ի արձագանքը՝ 38 տոկոս:

Հարցվածների 37 տոկոսը շարունակում է կարծել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ռազմաքաղաքական օգնություն շարունակի ստանալ ՌԴ-ից, 32.5 տոկոսն էլ կարծում է՝ ԱՄՆ-ից, 25.5 տոկոսը՝ Իրանից, 24.2 տոկոսը Ֆրանսիայից, իսկ 17.5 տոկոսն էլ՝ Չինաստանից: Ինչպես պետք է արձագանքել ադրբեջանական ագրեսիային և հարձակումներին հարցին հնչել են այսպիսի պատասխաններ. 59.4 տոկոսը կարծում է, թե պետք է զինվել և ունակ լինել արժանի հակահարված տալ և պաշտպանել ՀՀ սահմանները և տարածքը, 14.1 տոկոսը կարծում է, թե պետք է ակտիվացնել խաղաղության բանակցությունները, 10 տոկոսը կարծում է, թե պետք  է դիմել Արևմտյան երկրներին, որպեսզի նրանք աջակցեն ՀՀ անվտանգության ապահովմանը, իսկ 8 տոկոսն էլ կարծում է, թե պետք է դիմել ՌԴ-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս