Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 23-30-ը:

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ նոյեմբերի 26-ին և Նոր Նորքում՝ նոյեմբերի 24-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում՝ նոյեմբերի 24-26-ը, 30-ին, Արաբկիրում՝ նոյեմբերի 26-ին և 30-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»։




Լրահոս