![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/249005.jpg)
Դեկտեմբերի 1-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ:
Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։
Արմեն Գրիգորյանը ողջունել է Ռիքերի այցը Հայաստան և բարձր գնահատել տարածաշրջանում խաղաղությանը հասնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող այլ հարցերի: