![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/ոսկ-768x481-1.png)
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում մաքսավորները Վրաստանի քաղաքացու վարած տրանսպորտային միջոցի մեջ հայտնաբերել են չհայտարարագրված մինչև 2 կիլոգրամ քաշով ոսկյա զարդեր: Հաղորդում է aliq. ge-ն։
Ըստ տեղեկությունների՝ օրինախախտ քաղաքացին նշված ապրանքները թաքցրել էր սննդամթերքի փաթեթներում: Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 164 744,7 լարի։
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա արձագանքման համար։
Եկամուտների ծառայությունն ընդգծում է, որ Վրաստանի մաքսային տարածքում չհայտարարագրված ապրանքների տեղաշարժի մոնիթորինգը ենթարկվում է խիստ մաքսային հսկողության։